549 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-24 09:42
Քաղաքական խաղադաշտ

Ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների Ցեղաuպանnւթյnւնը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի, այդ ժամանակ նոր կարող ենք մնացյալի մասին խոսել. Գագիկ Ծառուկյան

Ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների Ցեղաuպանnւթյnւնը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի, այդ ժամանակ նոր կարող ենք մնացյալի մասին խոսել. Գագիկ Ծառուկյան

Մենք չենք կարող մեր անցյալը մոռանալ, եթե մոռացանք՝ չենք կարող ապագա ունենալ: Որևէ հայ իրավունք չունի ո՛չ ուրանալու, ո՛չ մոռանալու: Այս մասին Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում ասել է Գագիկ Ծառուկյանը:

«Ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ իշխանության ներկայացուցիչը չի կարող, ռիսկ չի անի նայել Մասիսին, չի կարող Ցեղասպանությունից խոսել, չի կարող Արցախից խոսել, որ այսօր Սեփանակերտում տաճարը քանդում են: Չենք պատկերացրել, անհնար է եղել այդ մասին մտածելը:

Մենք պետք է միասնական լինենք, եթե այսօր 40-ից ավելի խոշոր պետություն ընդունել է Ցեղասպանությունը, օրենքներ են ընդունել, քրեական են դարձրել ովքեր հակառակը կասեն, նույնը մենք պետք է անենք: Ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների Ցեղասպանությունը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի, այդ ժամանակ նոր կարող ենք մնացյալի մասին խոսել»,-նշել է նա: