Մի քանի օր առաջ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ կարևոր նախաձեռնության առաջարկով՝ կազմակերպել ընդդիմության միասնական հանրահավաք ընդդեմ իշխանության։ Այս առաջարկը ոչ միայն քաղաքական օրակարգային քայլ է, այլև թեստ՝ պարզելու, թե արդյոք ընդդիմությունը պատրաստ է իրականում տեր կանգնել իր ընտրողների արժանապատվությանը։
\nԱյսօր ավելի հարմար պահ պարզապես չկա։ Երբ Նիկոլ Փաշինյանը և նրա արտաթորանքները թույլ են տալիս ընդդիմադիր հարյուր հազարավոր քաղաքացիներին ուղղված վիրավորանքներ, ընդդիմությունը պարտավոր է ձևակերպել հստակ, կոշտ և կազմակերպված պատասխան։
\n\nՉեմ կարող պատկերացնել, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը հաշտ են իրենց ժողովրդին ուղղված վիրավորանքներին։ Եթե այդպես չէ, ապա դա պետք է ապացուցվի ոչ թե հատվածական հայտարարություններով, այլ՝ գործողությամբ։ Թե որպես ընդդիմադիր ընտրող, թե որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ՝ ակնկալում եմ կոշտ պատասխան։