381 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-10 11:01
Օրենքի դաշտում

Պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել են

Պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել են

Պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել:

Վարորդը և ուղևորը ձերբակալվել և «Շեվրոլետ» մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ավանի բաժին, որտեղ պարզվել է, որ 33-ամյա վարորդը Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բնակիչ է, իսկ 34-ամյա ուղևորը՝ Սիսիան քաղաքի: Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր 391,45 գրամ զանգվածով 155 փաթեթ: