450 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-16 10:40
Քաղաքական խաղադաշտ

Ինչքան մենք քիչ սնուցենք Նիկոլ Փաշինյանի օրակարգը, այնքան շուտ ինքը կտապալվի. Նաիրի Սարգսյան

Ինչքան մենք քիչ սնուցենք Նիկոլ Փաշինյանի օրակարգը, այնքան շուտ ինքը կտապալվի. Նաիրի Սարգսյան

Նիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալու ժամանակ չունի օրակարգ, չունի առաջարկ: Վերջին անգամ 5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց Հայաստանի Հանրապետության կառավարումը և ամբողջությամբ բոլոր ոլորտներում տոտալ ձախողում է եղել: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ»‎ քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Վատը  այն է, որ ինքը եկեղեցին է փորձ արել քաղաքականության մեջ ներգրավվել և փորձելու է այս խոսույթով որոշակի քվեներ կորզել: Այլ սցենարներ ես չեմ տեսնում, չեմ կանխատեսում, չեմ էլ պատկերացնում: Հետևաբար՝ ինչքան մենք քիչ սնուցենք Նիկոլ Փաշինյանի օրակարգը, այնքան շուտ ինքը կտապալվի»,- նշել է նա: