360 դիտում, 10 ամիս առաջ - 2025-12-03 10:59
Հայաստանով մեկ

Քրեակատարողական հիմնարկներում սարսափելի վիճակագրություն է․ կանխելու ուղղությամբ իշխանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում․ Դանիելյան

Քրեակատարողական հիմնարկներում սարսափելի վիճակագրություն է․ կանխելու ուղղությամբ իշխանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում․ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշում է, որ երեկ Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնել է, որ տարին դեռ չավարտված՝ 21-րդ մահվան դեպքն է գրանցվել քրեակատարողական հիմնարկներում։ Իսկ այսօր արդեն 22-րդ դեպքի մասին ենք տեղեկանում։\n«Երեկ Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնեցի, որ տարին դեռ չավարտված՝ 21-րդ մահվան դեպքն է գրանցվել քրեակատարողական հիմնարկներում։

\nԱյսօր՝ լույսը չբացված, տեղեկացանք 22-րդ դեպքի մասին։\nՍա սարսափելի վիճակագրություն է, որը կանխելու ուղղությամբ իշխանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում։\nԱմիսներ շարունակ ահազանգում եմ, որ քրեակատարողական հիմնարկներում տարրական մարդկային պայմանների բացակայությունն ու ոչ պատշաճ վերաբերմունքը դրդում են ազատազրկված անձանց դիմելու ծայրահեղ միջոցների՝ հացադուլի, ինքնավնասման, ինքնասպանության։

\nՉի ցուցաբերվում կամ ուշացվում է պատշաճ բժշկական օգնությունը, կալանավորները չեն տեղափոխվում բժշկական հաստատություններ, ինչի հետևանքով արձանագրվում են մահվան դեպքեր։\nԱռավոտից իրիկուն մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից խոսող իշխանություններին բնավ չի հետաքրքրում ստեղծված իրավիճակը։\nԵվս մեկ անգամ խնդրի շուրջ եմ հրավիրում եմ ՀՀ արդարադատության նախարարի, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը։ Գործ ունենք մարդկային կյանքերի հետ։ Ձեռնարկե՛ք համակարգային փոփոխություններ այս հարցում, ականջալուր եղեք մեր առաջարկներին, որոնք ձեզ ներկայացվել են բազմիցս»։