1407 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-04 13:24
Պատմության հետքերով Ի՞նչ է ուզում ժողովուրդը Մարդկային պատմություններ

Իշխանությունը որևէ քայլ չի անում իմ որդուն գտնելու համար, հակառակը՝ փորձում է մոռացության տալ․ անհայտ կորածի հարազատ

Խոսակցություններ կան, որ 6 հոգով գերի են ընկել, իմ որդին ևս նրանց մեջ է եղել։ Այս տարիների ընթացքում իշխանությունը որևէ բան չի արել իմ որդուն գտնելու համար։ Անհայտ կորածների հարազատներն ակցիա են իրականացնում Համալիրի դիմաց, որտեղ ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ 

«Վերջին անգամ որդուս հետ խոսել եմ 2020 թվականի հոկտեմբերի 14-ին, ասում էր, որ իր հետ ամեն բան լավ է։ Հետո ասաց, որ երկար ժամանակ էլ չի կարողանալու զանգել մեզ»,- «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց անհայտ կորածի հարազատը։