1632 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-14 20:01
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանից ուժեղ տղա ստանալը, նույնն է, թե Վահագն Ալեքսանյանից տուռնիկ ստանաս․ Բորիս Մուրազի

Փաշինյանից ուժեղ տղա ստանալը, նույնն է, թե Վահագն Ալեքսանյանից տուռնիկ ստանաս․ Բորիս Մուրազի

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Աջափնյակ վարչական շրջանում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատագամավորի թեկնածու Բորիս Մուրազին հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին բնորոշելու համար այլևս կարիք չկա սեփական բառերն օգտագործելու, քանի որ նրան հենց իր աջակիցներն են տալիս ամենադիպուկ որակումները։

«Անցյալ անգամ արձանագրեցինք, որ այդ մարդը «հարիֆ» է, իսկ հետո գտանք մի տեսանյութ, որտեղ նրան «հայվան» են անվանում։ Այսօր էլ մի աջակից նրան ասում է՝ «արա, մի քիչ ուժեղ եղիր»։ Բայց Նիկոլ Փաշինյանից ուժեղ տղա ստանալն անհնարին է։ Եթե մեր հայրենակիցները փնտրում են ուժեղ առաջնորդ, ապա այդ առաջնորդն այստեղ է՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի»,- ասաց նա։

Անդրադառնալով բանավեճի առաջարկներին՝ Բորիս Մուրազին նշեց, որ դավաճանների հետ բանավիճելու ոչինչ չունեն։ Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքի կռիվը հանուն հայրենիքի և ժողովրդի ապագայի համար է, այլ ոչ թե թոշակների բարձրացման շուրջ տեխնիկական քննարկումների։

Բորիս Մուրազին նաև վստահեցրեց, որ դաշինքի հաղթանակի դեպքում Նիկոլ Փաշինյանը պատժվելու է բացառապես օրինականության շրջանակներում։