Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանից ներողություն խնդրել չի պատրաստվում, նշում է՝ քննիչ և դատախազ չէ։ Մասնավորապես, լրագրողը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանին՝ նախկինում իր կողմից արված հայտարարությունները։
«Ձեր անցյալը շատ հաճախ չի համապատասխանում ներկային, հակասության մեջ է։ Սամվել Ալեքսանյանի մասին, երբ պատգամավոր էիք, ասում էիք, որ միլիրադավոր գումարներ հարկեր չի վճարում, թոշակառուների փողերը անվճար լավաշ բաժանելու անվան տակ է քողարկվում, անվանում էիք՝ գող, կանդրաբանտիստ։ Երբ ընդդիմադիրի կրքերն ավելին էին թեժացել, անգամ սպանության մեղադրանքներ եք հնչեցրել։ Եթե սխալվել եք, ապա որտեղ է ներողությունը, եթե մարդասպան է, ապա ինչու ճաղերի հետևում չէ»,- ասաց լրագրողը՝ հիշեցնելով այլ դեպքեր ևս։
Փաշինյանն էլ նշեց, թե ինքը քննիչ և դատախազ չէ, որևէ մեկը սահմանափակում չունի՝ որևէ սպանություն բացահայտելու։