1401 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-06 13:09
Քաղաքական խաղադաշտ

Ես պատրաստ եմ ներողություն խնդրել, դուք նույնը կանե՞ք Փաշինյանի փոխարեն. Վարդևանյան

Ես պատրաստ եմ ներողություն խնդրել, դուք նույնը կանե՞ք Փաշինյանի փոխարեն. Վարդևանյան

Եթե ՀՀ ԶՈւ որևէ զինծառայող նեղսրտել է Էդգար Ղազարյանի՝ սակրավորների մասին արված հայտարարությունից նեղսրտել է՝ ես դրա համար ներողություն կխնդրեմ։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ փոխադարձ առաջարկ ներկայացնելով ՔՊ-ականներին։

«Ես առաջարկում եմ առանց որևէ մարտավարական ձևի՝ այդ մոտեցմանը հենց այդպես էլ նայենք այլ դեպքերում ևս։ Օրինակ, ներողություն խնդրել զոհված զինծառայողների ծնողներից, որոնց բավական հաղթանդամ, մեծ ձեռքերով և գլխով ոստիկանները «ոտուձեռք» արած հանում են Եռաբլուրից, եկեք ներողություն խնդրենք այն իրավիճակի համար, երբ Նիկոլ Փաշինյանը ասում էր, «Դուք ինչի չեք զովել»։ եկեք նույնն էլ դուք արեք»,-ասաց նա։