387 դիտում, 9 ամիս առաջ - 2026-01-02 11:44
Կրիմինալ

«Չաղ Ռուստամի» հայրը հիվանդանոցում մահացել է․ ինչ վարկած\nէ շրջանառվում

«Չաղ Ռուստամի» հայրը հիվանդանոցում մահացել է․ ինչ վարկած\nէ շրջանառվում

«Իշխանություն» լրատվականին հայտնում են, որ քրեական\nպատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրը՝ Ռոբերտ Ստեփանյանը, հիվանդանոցում\nմահացել է։

Նախօրեին Կոմիտաս 44 շենքի բակում անհայտ անձինք կրակել էին «Toyota\nLand Cruiser» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Ստեփանյանի վրա։ Վերջինիս ծայրահեղ\nծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ «Իշխանության» տեղեկություններով՝  շրջանառվող միակ վարկածը վենդետան է։ «Չաղ Ռուստամը» այս պահին կալանավայրում է՝ քրեական\nհեղինակություն Ֆազի սպանության գործով։ Սակայն իրավապահները չեն\nկարողանում հիմնավոր ապացույցներ ձեռք բերել առ այն, որ Չաղ Ռուստամի հոր\nսպանությունը պատվիրել են Ֆազի մերձավորները։ Մեր տեղեկություններով՝ մահափորձի\nժամանակ Ֆազի եղբայրը եղել է տանը, եւ որեւէ փաստ, կամ հիմնավոր կասկած չկա, որ հենց նա\nէ կատարողը։

\n\n

Նշենք, որ Չաղ Ռուստամի հոր սպանության կատարողները\nհայտնաբերված չեն, գործով դեռեւս ձերբակալված կամ կալանավորված անձ չկա։


\n\n

Լիա Սարգսյան