Սարսափելի դեպք է տեղի ունեցել Մերձավանում: Զինված և դիմակավորված անձը ավտոմատով անկանոն կրակ է արձակել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և նրա հետ գտնվող անձանց վրա:
Դեպքը տեղի է ունեցել Վալոդյա Գրիգորյանի տան դիմաց: Ինձ հասած տեղեկություններով՝ երկու անձ է մահացել, մյուսը ծայրահեղ ծանր վիճակում են: Ավելի ուշ պարզվեց, որ մահացածներից մեկը Վոլոդյա Գրիգորյանն է:
ՆԳՆ-ից հայտնում են՝ Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Լիա Սարգսյան