Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության գործով ևս մեկ անձ է ձերբակալվել: Վերջինս հարցաննության ժամանակ խոստովանել է, որ ինքն է կատարողը: Հանցանքը խոստովանած անձը իրավապահներին ցույց է տվել զենքի տեղը, պատմել, թե ինչպես է կատարել սպանությունը:
Այլ անձանց կյանքի անվտանգությունից ելնելով անձի տվյալները այս պահին չեմ հայտնում:
Լրացված. ՆԳՆ-ից հայտնում են՝ Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է
«ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք:
Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-գրել է Նարեկ Սարգսյանը:
Լիա Սարգսյան