366 դիտում, 9 ամիս առաջ - 2026-01-09 13:26
Կրիմինալ

Կալանավորը բանտի հեռախոսով ամիսներ շարունակ ահաբեկել է իրավապահներին

Կալանավորը  բանտի հեռախոսով ամիսներ շարունակ ահաբեկել է իրավապահներին

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ «Վանաձոր» քրեակատարողական\nհիմնարկի կալանավոր Գառնիկ Բաղդասարյանը ամիսներ շարունակ բանտի տաքսաֆոնային հեռախոսով զանգահարել է փրկարար ծառայություն եւ հայտնել, թե ռումբ է\nտեղադրված մի շարք պետական և հանրային նշանակության շինություններում և\nտարածքներում։

Անձնական դրդապատճառներով պայմանավորված Բաղդասարյանը հայտնել է, թե\nռումբ կա տեղադրված ՀՀ գլխավոր\nդատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի\nօրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վանանդ Ասատրյանի\nաշխատասենյակում, «Վանաձոր» ՔԿՀ-ի դարպասների մոտ, Արտակ Ավագյանի և Վահե\nՂազարյանի աշխատասենյակների դռների դիմաց, Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի 6 հասցեում\nգտնվող Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում,\nՎանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող Լոռու մարզի դատախազության շենքում,\nկալանավայրերի վարչության շինության նկուղում, Վանաձոր քաղաքի տարբեր հասցեներում,\nՀՀ արդարադատության նախարարության շենքում։

\n\n

Իրավապահ մարմինների կողմից իրականացված ստուգումների\nարդյունքում պարզվել է, որ ահազանգերը չեն համապատասխանել իրականությանը, և որևէ\nպայթուցիկ սարք նշված հասցեներում չի հայտնաբերվել։  Փաստացի, ունենալով արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու սահմանափակ հնարավորություն,  կալանավորը կարող էր զանգահարել հարազատներին կամ\nզբաղվել իրավական հարցերով, սակայն որոշել է ահաբեկել իրավապահների եւ խուճապ ստեղծել։\nԵնթադրելի է, որ նման վարքագիծը պայմանավորված է եղել անձնական դրդապատճառներով, անարդարության\nզգացումով, ներքին կոնֆլիկտներով կամ համակարգի նկատմամբ դժգոհությամբ։

\n\n

«Իշխանություն» լրատվականը\nտեղեկացավ, որ կալանավայրում գտնվող Գառնիկ Բաղդասարյանի նկատմամբ մեղադրանք է\nառաջադրվել ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու հոդվածով։


\n\n

Լիա Սարգսյան