1122 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-09 13:37
Ի՞նչ է ուզում ժողովուրդը

Դավիթ Իշխանյանը Անահիտ Մանասյանին հրավիրել է Բաքու՝ հանդիպելու հայ գերիների հետ

Դավիթ Իշխանյանը Անահիտ Մանասյանին հրավիրել է Բաքու՝ հանդիպելու հայ գերիների հետ

Բաքվի բանտում գերեվարված Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին հրավիրել է Բաքու։

«Ես ձեզ հիմա հրավիրում եմ Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկ՝ մեր հետ հանդիպման։ Կարծում եմ ներկա քաղաքական հարաբերությունների շրջանակներում դա լրիվ տեղավորվում է և որևէ բարդություն չպետք է լինի։ Գաք և ծանոթանաք «խաղաղության դատավարության» դատապարտյալներին։ Ադրբեջանի Հանրապետության ձեր գործընկերուհին էլ հավանաբար ձեզ կուղեկցի և դուք, ինչպես ասում են, առաջին ձեռքից կտեղեկանաք ամեն ինչի մասին։ Սպասում ենք»,- ասաց նա։