231 դիտում, 38 րոպե առաջ - 2026-11-19 17:14
Օրենքի դաշտում

Խափանման միջոցի փոփոխության միջնորդություն ներկայացնելը վիրավnրական է․ գործն ընդհանրապես պետք է կարճվի. Բագրատ Սրբազան

Խափանման միջոցի փոփոխության միջնորդություն ներկայացնելը վիրավnրական է․ գործն ընդհանրապես պետք է կարճվի. Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը դատարանի դիմաց անդրադարձել է իր տնային կալանքը ևս երեք ամսով երկարաձգելու որոշմանը՝ հայտարարելով, որ խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելն իր համար վիրավորական է, քանի որ գործն ընդհանրապես պետք է կարճվի։

«Կատարվեց այն, ինչ պետք է կատարվեր։ Դատարանից ոչ ակնկալիք ունեինք, ոչ էլ որևէ սպասելիք»,- նշել է Սրբազանը։

Նրա համոզմամբ՝ քրեական գործն ի սկզբանե չպետք է հարուցվեր, իսկ այժմ միակ ընդունելի լուծումը դրա կարճումն է։

«Ես մի առիթով ասել եմ, որ այս գործը կարճվելու ենթակա գործ է, անգամ չսկսելու գործ է։ Եվ ինձ համար միակ միջոցը այս գործի կարճումն է»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին կայացած դատական նիստում դատարանը որոշել է ևս երեք ամսով երկարաձգել Բագրատ Սրբազանի տնային կալանքը։