1713 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-14 14:13
Օրենքի դաշտում

Դատարան կներկայացվի Արտակ Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդություն․ իրավապաշտպան

Դատարան կներկայացվի Արտակ Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդություն․ իրավապաշտպան

«Քիչ առաջ քննիչի աշխատասենյակից ինձ հետ կապվեց բլոգեր, քաղաքական պատճառներով ձերբակալված Արտակ Ավետիսյանը և խնդրեց ստանձնել իր պաշտպանությունը։ Ես քննիչին տվեցի համաձայնությունս՝ ելնելով քաղաքական հետապնդման ենթարկվող քաղաքացուն մենակ չթողնելու նկատառումից։

Քննիչն ինձ տեղեկացրեց, որ ըստ ամենայնի՝ շուտով դատարան կներկայացվի Արտակի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդություն»։

Հիշեցնենք, որ Արտակ Ավետիսյանին բռնի ուժով բերման էին ենթարկել հղի կնոջ և մոր աչքի առաջ՝ պատճառաբանելով, թե ատելության խոսք է տարածում իշխանության հանդեպ։