3501 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-01 21:03
Հայաստանով մեկ

Ընդդիմադիրները դուրս կգան ակցիա անելու. ինչ է սպասվում

Ընդդիմադիրները դուրս կգան ակցիա անելու. ինչ է սպասվում

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ վաղը՝ հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, ՀՀ կառավարության շենքի առջև «ՀայաՔվե» միավորումը և «Մայր Հայաստան» կուսակցությունը համատեղ բողոքի ակցիա կանցկացնեն՝ պահանջելով ազատ արձակել, իրենց բնորոշմամբ, քաղբանտարկյալներին։

Ակցիայի կազմակերպիչները նախատեսում են նաև ուղերձ հղել Հայաստանում գտնվող Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումն ու պահանջները։

Հիշեցնենք, որ այս պահին կալանքի տակ են գտնվում «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը և «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Իշխանություն_լրատվական