Առավոտվանից Մար Աթոռի միաբանները ժողովի են, 56 եպիսկոպոսներից 8-ն են հանդիպել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին Մայր Տաճարի բակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը։
«Փաշինյանի հետ հանդիպածներն իրենց հավատարմությունն են հայտնել ընդդեմ Մայր Աթոռի սկսած շարժման։ Փաշինյանը փորձում է ներսից քանդել Եկեղեցին։ Միաբանները վաղ առավոտից՝ լուսաբացից, ժողով են անում՝ քննարկելու ուրացող եպիսկոպոսներին կարգալույծ անելու հարցը
Վտանգ կա, որ Կաթողիկոսին կարող են ձերբակալել։ Կան հոգևորականներ, որոնք դեմ կգնան Վեհափառին։ Չեմ բացառում՝ Փաշինյանը կգրավի եկեղեցին և իրեն հռչակել Կաթողիկոս», – իր մտահոգությունները հայտնեց Հոխիկյանը։