2574 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-18 20:54
Ի՞նչ է ուզում ժողովուրդը

Ադրբեջանցին տան կեղծ վկայական ա առել, հիմա եկել մեզ սպառնում ա

Ադրբեջանցին տան կեղծ վկայական ա առել, հիմա եկել մեզ սպառնում ա

«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում Բյուզանդ փողոցի բնակիչ Մարիամ Գիշյանը հայտարարեց, թե Բյուզանդ փողոցի 105 հասցեում գտնվող տան իրական սեփականատերն ինքն է, մինչդեռ ինչ-որ ադրբեջանցի կեղծ վկայական է ձեռք բերել և սպառնում է իրեն: 

Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Գիշյանն ասաց.

«Դրա դեմն առեք, պարոն Փաշինյան։ Եթե դուք դրա դեմն առնեք, և ես ճանաչվեմ Բյուզանդի 105 հասցեում գտնվող իմ տան օրինական սեփականատերը, դուք հավերժ վարչապետ կմնաք։ Հակառակ դեպքում դուք էլ վարչապետ չեք մնա։ Ես ձեզ ընտրել եմ վարչապետ, որպեսզի մեր ցավին դարման լինեք, ոչ թե մեր ցավին ցավ ավելացնեք»։