3414 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-20 12:45
Օրենքի դաշտում Հայաստանով մեկ

Զինվորներին վրաերթի ենթարկած անձը պայմանագրային զինծառայող է եղել, չի ունեցել վարորդական վկայական

Զինվորներին վրաերթի ենթարկած անձը պայմանագրային զինծառայող է եղել, չի ունեցել վարորդական վկայական

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Ճամբարակում զինվորներին վրաերթի ենթարկած անձը պայմանագրային զինծառայող է եղել, մեքենան վարել է առանց վարորդական վկայականի և պետհամարանիշների:

«Իշխանության» տեղեկություններով՝ վարորդը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակիչ է։ Դեպքը տեղի է ունեցել զորամասի հսկիչ անցագրային կետի մերձակայքում։

Իրավապահները վարորդին ձերբակալել են։ Փորձաքննությամբ պարզվում է նաև, թե արդյոք Գազ-53 մակնիշի մեքենան ունեցել է լուսարձակներ։

Հիշեցնենք՝ վրաերթի հետևանքով զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը մահացել է:

Պատասխանատվության իր բաժինն ունի նաև Ներքին գործերի նախարարությունը։ Առանց վարորդական վկայականի մեքենա վարելու, ինչպես նաև տեխնիկապես ոչ սարքին, հնամաշ և շահագործման համար ոչ պիտանի մեքենաների խնդիրը չի կարող մնալ լուսանցքում։ Մարդը վարորդական վկայական չի ունեցել, մեքենան եղել է առանց պետհամարանիշի, ո՞վ է դրա համար պատասխանատվություն կրելու։

Լիա Սարգսյան