1752 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-26 13:28
Օրենքի դաշտում

Ճամբարակ-Վահան ճանապարհի վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել

Ճամբարակ-Վահան ճանապարհի վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել

Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը): Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով:

Հիշեցնենք, որ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, ով կալանավորվել է:

ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյան