507 դիտում, 9 ամիս առաջ - 2026-01-28 17:15
Աշխարհով մեկ

Ռուս ուղղափառ եկեղեցին մտահոգված է ՀՀ-ում եկեղեցական գործերին միջամտելու փորձերով

Ռուս ուղղափառ եկեղեցին մտահոգված է ՀՀ-ում եկեղեցական գործերին միջամտելու փորձերով

Հունվարի 28-ին Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության նախագահ Վոլոկոլամսկի մետրոպոլիտ Անտոնիոսն այցելել է Հայ առաքելական եկեղեցու եկեղեցական համալիր Մոսկվայում և հանդիպել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրասի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի պատրիարքարանի տարածած հաղորդագրությունից։

Զրույցի ընթացքում միտրոպոլիտն աջակցություն է հայտնել Եզրաս արքեպիսկոպոսին՝ Հայ առաքելական եկեղեցու վրա գործադրվող ճնշման համար: Նա ընդգծել է, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին խորապես մտահոգված է Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցական գործերին բացահայտ միջամտելու փորձերով և անընդունելի է համարում հավատացյալների շրջանում արհեստականորեն պառակտում հրահրելու փորձերը:

Եզրաս արքեպիսկոպոսը հյուրին պատմել է Հայ Առաքելական եկեղեցու ներկայիս վիճակի մասին և շնորհակալություն հայտնել Մոսկվայի Պատրիարքարանին համերաշխության համար։