381 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-11 08:54
Քաղաքական խաղադաշտ

Վահագն Խաչատուրյանը Չիլիում առաջնորդներին հրավիրել է Հայաստան

Վահագն Խաչատուրյանը Չիլիում առաջնորդներին հրավիրել է Հայաստան

Աշխատանքային այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է երկրի նախագահ Գաբրիել Բորիչի անունից՝ ի պատիվ ժամանած պատվիրակությունների ղեկավարների տրված պաշտոնական ընդունելությանը:

​Արարողակարգային միջոցառման շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել նախագահ Գաբրիել Բորիչի հետ, ինչպես նաև առանձնազրույցներ վարել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի, Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսիի և այլ գործընկերների հետ:

​Զրույցների ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին, Վահագն Խաչատուրյանն իր գործընկերներին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP-17 համաժողովին:

Հանրապետության նախագահը հատուկ շեշտադրել է գլոբալ մարտահրավերների դիմակայման գործում միջազգային հանրության ջանքերի մեկտեղման կարևորությունը: