1731 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-09 15:52
Հայաստանով մեկ

Նարեկ Նալբանդյանի բիզնեսը ստուգելու հարցում կաշկանդված չենք․ «88» սուպերմարկետներում խախտումներ կան․ ՊԵԿ նախագահ

Նարեկ Նալբանդյանի բիզնեսը ստուգելու հարցում կաշկանդված չենք․ «88» սուպերմարկետներում խախտումներ կան․ ՊԵԿ նախագահ

Նարեկ Նալբանդյանի բիզնեսը ստուգելու հարցով կաշկանդված չենք, «88» սուպերմարկետներում խախտումներ կան, ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Վերջին անգամ ստուգումներ ենք իրականացրել այս տարվա առաջին կեսի ընթացքում, եղել են և՛ էական, և՛ փոքր, և՛ միջին խախտումներ։ Եթե առաջիկայում մեր վերլուծությունները ցույց կտան, որ շարունակվում են ինչ-որ խախտումներ գրանցվել, այդ թվում այդ բիզնեսների մոտ, մենք մեր գործողությունները անկախ որևէ իրավիճակից կանենք»,- նշել է Հակոբյանը։