390 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-19 14:59
Քաղաքական խաղադաշտ

14 միլիոնի պայմանագիր՝ մեկ անձից․ Սուքիասյանների բիզնեսը ծաղկում է՝ «հերոս հարկատուների» հաշվին

14 միլիոնի պայմանագիր՝ մեկ անձից․ Սուքիասյանների բիզնեսը ծաղկում է՝ «հերոս հարկատուների» հաշվին

«Իշխանություն» լրատվականի հայտնի դարձավ, որ 2026 թվականի փետրվարի սկզբին Երևանի\nքաղաքապետարանը «մեկ անձ» ընթացակարգով շուրջ 14 մլն դրամի պայմանագիր է կնքել ՔՊ-ական\nպատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Sil\nInsurance» ընկերության հետ։ Ժողովրդի հարկերից գոյացած գումաները կրկին\nուղղվում են իշխանական պատգամավորի բիզնեսին՝ առանց մրցակցային գործընթացի։

\n

Եթե հետ գնանք նախորդ տարիներ, կտեսնենք, որ սա առաջին դեպքը\nչէ։ Պետական գնումների էլեկտրոնային համակարգում հրապարակված տվյալների\nուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Sil\nInsurance»-ը մի շարք պետական մարմինների հետ պայմանագրեր է կնքել հիմնականում\n«մեկ անձ» ընթացակարգով՝ այդ թվում վարչապետի աշխատակազմի, Ներքին գործերի\nնախարարության, Առողջապահության, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և\nենթակառուցվածքների նախարարությունների, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության\nծառայության, Ազգային ժողովի, Երևանի քաղաքապետարանի և այլ մարմինների հետ։

\n

Գումարների ծավալները գնալով աճում են։ Եթե\n2021–2022 թվականներին պայմանագրերը հիմնականում վերաբերում էին համեմատաբար փոքր\nգումարների (օրինակ՝ ավտոպարկերի ԱՊՊԱ ապահովագրություն), ապա 2023–2024\nթվականներին արձանագրվել է թե՛ պայմանագրերի թվի, թե՛ գումարների ավելացում։\nԱմենախոշոր պատվիրատուն Ներքին գործերի նախարարությունն է՝ շուրջ 396 մլն դրամ\nընդհանուր ծավալով։ Առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագրերի\nընդհանուր արժեքը կազմել է շուրջ 958 մլն դրամ։

\n

Մեկ անձից գնում կատարում են այն դեպքում, երբ ապրանքը\nկամ ծառայությունը կարող է մատուցել միայն մեկ ընկերություն, առաջացել է\nհրատապություն, գնումը փոքր արժեք ունի կամ կան տեխնիկական/իրավական հիմքեր, որոնք\nթույլ են տալիս չանցկացնել բաց մրցույթ՝ համաձայն «ՀՀ\nպետական գնումների մասին օրենք»-ի։ Եթե Հայաստանում կան բազմաթիվ ապպա պայմանագրեր\nկնքող ընկերություններ, ապա բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ընտրությունը\nկատարվել հենց ՔՊ-ական պատգամավորի օգտին։ Խոսքը պետական բյուջեի միջոցների մասին\nէ, որոնք ձևավորվում են քաղաքացիների վճարած հարկերից։ Այդ միջոցների բաշխման\nգործընթացը պետք է լինի ոչ միայն օրինական, այլև արդար և մրցակցային։

\n

Եթե շուկայում գործում են տասնյակ\nապահովագրական ընկերություններ, առաջանում է պարզ հարց․ ինչո՞ւ մրցակցային բաց\nպայմաններ չեն ստեղծվում նաև մյուսների համար։ Ինչո՞ւ են պետական գերատեսչությունները\nտարիներ շարունակ ընտրում նույն գործընկերոջը՝ առանց մրցույթի։ Իշխանական\nպատգամավորի բիզնեսը փաստացի դարձել է պետական համակարգի կայուն և նախընտրելի\nգործընկեր։ Կոռուպցիան պոզով, թե՞ պոչով է լինում։  

\n

 

Caption