534 դիտում, 3 ժամ առաջ - 2026-09-27 14:16
Հայաստանով մեկ

«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մայրիկի հարցը, որը պատասխան չունի

«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մայրիկի հարցը, որը պատասխան չունի

44-օրյա պատերազմից վեց տարի անց հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը՝ Աստղիկ Գալեյանը, մեկ հարց է տալիս, որը պատասխան չունի՝ «էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը»։

«Մինչև օրս ինչո՞ւ պատասխանատվության ենթարկված որևէ պաշտոնյա չկա, ոչ մեկ պատասխան չի տվել տղաների չլինելու համար»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց տիկին Գալեյանը։

Նա նշեց, որ պարտություն կրած իշխանությունը, սովորաբար, հրաժարական է տալիս ու տեղը զիջում է ավելի ուժեղ իշխանության, որոնք կկարողանան շատ հարցեր լուծել։

«Աթոռը սոսնձված է իրենց հենց նրա համար, որ չբացահայտվի այն դավաճանությունները, որոնք տեղի են ունեցել պատերազմի ընթացքում, դրանից առաջ ու մինչ օրս, ամբողջ հարցերն այդ աթոռի տակ են գտնվում»,- ասաց Աստղիկ Գալեյանը։

Հերոս Մխիթար Գալեյանի մայրն ընդգծեց՝ այս իշխանության ձեռքին ճար լինի՝ Եռաբլուրն էլ հողին կհավասարեցնեն։