Հայաստանի ներքաղաքական դաշտում, ընտություններից «հինգ պակաս», կրկին երկիրը քաոսի է վերածվում
Մեր տեղեկություններով՝ իշխանությունը պատրաստվում է կտրուկ ռեպրեսիաներ սկսել ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է քննարկումներ սկսել իրավական սցենարների շուրջ, որոնք կարող են հանգեցնել երկրի ամենահին քաղաքական ուժերից մեկի՝ ՀՅԴ «Դաշնակցության» գործունեության սահմանափակմանը կամ նույնիսկ կասեցմանը։
Նիկոլ Փաշինյանն, ով այս փուլում Ալիևի առջև Արցախի էջը փակելու հանձնառություն ունի և մշակում է դրա վերաբերյալ ճանապարհային քարտեզներ, հատկապես առաջիկա փուլում ավելի ուժգին է «հարձակվելու» թե' Հայ Առաքելական եկեղեցու, թե՛ Հայ Յեղափոխական Դաշնակցության վրա։
Ըստ տեղեկությունների` նա իր շրջապատի մոտ բացեիբաց հայտարարել է, որ այդ երկու հիմնական կառույցներն են, ովքեր ամենուր՝ այդ թվում միջազգային հարթակներում, բարձրաձայնում են Արցախի հարցը, և նրանք կարող են խոչընդոտել իր ծրագրերին։
Սրանով է պայմանավորված ՀՅԴ դեմ նոր հարձակումները ,պատահական չէր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Իշխան Սաղաթելյանի հրավիրվելը Քննչական կոմիտե՝ Բագրատ Սրբազանի և «17 արդարների» գործի շրջանակում։ Այս քայլը կարծես նախազգուշացում էր՝ հնարավոր հետագա ճնշումների կամ քաղաքական «ճակատամարտի» մասին։
Եթե զարգացումները շարունակվեն այս տրամաբանությամբ, ապա Հայաստանը կարող է հայտնվել նոր քաղաքական ճգնաժամի շեմին, որտեղ իշխանություն–ընդդիմություն հարաբերությունները կմտնեն ավելի սրված և անկանխատեսելի «բախումների» փուլ։