Նիկոլ Փաշինյանը պատասխան չունի՝ ինչու Հայ առաքելական եկեղեցին չի պաշտպանում ադրբեջանական ասպատակությունից։ Մասնավորապես, լրագրողները հիշեցրին, որ Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով Արցախի տարածքում ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը։
«Չե՞ք պատրաստվում Ադրբեջանի ասպատակություններից փրկել Հայ առաքելական եկեղեցին, թե ձեր գործողությունները միտված են նրան, որ եկեղեցուց այդ սեփականությունը՝ Արցախի եկեղեցիները խլեն, ավիրեն մեր հազարամյա վանքերն ու եկեղեցիները։ ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել՝ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու հետ կապված, Դուք խոսում եք հայցերը հետքաշելուց, կաթողիկոսի հետ ձեր հակասությունը սա՞ է»,- հետաքրքրվեց լրագրողը։
Հարցին, սակայն, հոդաբաշխ պատասխան չտրվեց։
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է անդրադարձ ունենան խաղաղության գործընթացում։ Մենք կենտրոնացած ենք խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման և խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման վրա։ Մենք բոլոր հարցերը դիտարկում ենք այս տրամաբանությամբ և այս առաջնահերթությամբ»,- հայտարարեց Փաշինյանը՝ այդպես էլ պատասխան չհնչեցնելով։