Հարավային Կովկասի ապագան պետք է ձևավորվի ոչ թե հակամարտությունների, այլ խաղաղության, անվտանգության, համագործակցության և բարգավաճման պայմաններում։ Ինչպես հայտնում է «Report»-ը՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նա աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված կառուցողական քայլերին։
«Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը թևակոխի խաղաղության և գործընկերության նոր փուլ։ Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և կայուն խաղաղություն»,- նշել է նա։