Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կարևոր է Հարավային Կովկասի համար, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը։
«Շվեյցարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա դրական դինամիկան։ Իհարկե, դեռևս առկա են մարտահրավերներ, մասնավորապես, մարդասիրական հարցերում, սակայն կարող ենք ասել՝ կայուն խաղաղության հաստատումն արդեն իրատեսական է»,- նշել է նա։
Կասիսն ընդգծել է՝ Շվեյցարիան ցանկանում է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման և հարաբերությունների կարգավորման գործընթացում, եթե, իհարկե, կողմերը ցանկանան։