510 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-22 09:56
Քաղաքական խաղադաշտ

Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ փաստացի հաստատվել է խաղաղություն․ Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ փաստացի հաստատվել է խաղաղություն․ Ալիև

Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ հաստատվել է փաստացի խաղաղություն։

Նա հիշեցրել է, որ անցյալ տարի երկու երկրների ղեկավարները հրավիրվել են Սպիտակ տուն, որտեղ նրանք ստորագրել են համատեղ հռչակագիր, որը հետագայում նախաստորագրվել է արտաքին գործերի նախարարների կողմից։