1089 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-07 11:34
Քաղաքական խաղադաշտ

Թրամփը կարևոր դեր ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգում․ Ալիև

Թրամփը կարևոր դեր ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգում․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Սթիվ Դեյնսին։

Իլհամ Ալիևը նշել է, որ անձնական լավ հարաբերություններ ունի Դոնալդ Թրամփի հետ՝ ընդգծելով նրա առանձնահատուկ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են նաև TRIPP միջանցքի նշանակությունը տարածաշրջանային տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման գործում, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի և ԱՄՆ Սենատի միջև երկխոսության ամրապնդման և հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։