Հայաստանն ու Եվրոպական միությունը ներկայումս ավելի սերտ հարաբերությունների փուլում են, քան երբևէ։ Այս մասին Երևանում հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունների շնորհիվ բացվում են նոր հնարավորություններ, այդ թվում՝ դեպի Կենտրոնական Ասիա տանող ուղղություններ, որոնք կարող են մեծ դեր ունենալ տարածաշրջանի զարգացման մեջ։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ այս գործընթացների արդյունքում Հայաստանը կարող է վերածվել տարածաշրջանային կարևոր հանգույցի, և Եվրոպան պատրաստ է աջակցել այդ ճանապարհին։
Նա նաև նշեց, որ Հայաստանի ղեկավարությունը փորձում է հաղթահարել անցյալի դժվարությունները և առաջ մղել խաղաղության օրակարգը, ինչին Եվրամիությունը պատրաստ է օժանդակել։