306 դիտում, 2 ժամ առաջ - 2026-09-24 10:26
Քաղաքական խաղադաշտ

ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը․ Փաշինյանը հանդիպել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ

ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը․ Փաշինյանը հանդիպել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ

Նյու Յորքում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Վարչապետը կարևորել է ԵՄ-ի՝ Հայաստանից տնտեսական դիվերսիֆիկացման գործընթացին օժանդակություն ցուցաբերելու և այդ նպատակով ընդունվող որոշումների համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև ԵՄ աջակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղման և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային նշանակության թեմաների: