1233 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-02 15:58
Քաղաքական խաղադաշտ

Էդիկ Մալոյանի ձերբակալությունը նշանային է և համընկել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի հետ․ Հակոբ Բադալյան

Էդիկ Մալոյանի ձերբակալությունը նշանային է և համընկել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի հետ․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է․ «Հայտնի է դարձել, որ ձերբակալել են գնդապետ Էդիկ Մալոյանին, իսկ մինչ այդ խուզարկել են տունը: Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը այս առնչությամբ գրել է. «2020 թ Պատերազմից հետո սահմանազատման ժամանակ, երբ ադրբեջանցի հրամանատարը անհարգալից է վարվում մեր զինվորի նկատմամբ, Մալոյանը բոլորի ներկայությամբ ծեծում է ադրբեջանցի հրամանատարին որի համար հայ հրամանատարության կողմից հեռացվում է բանակից:

Այսօր նրան ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար:
Հպարտ եմ որ այսպիսի տղաներ են մեր կողքին, մենք էլ կլինենք իրենց կողքին»:

Իհարկե առաջին մարդը չէ, որ ձերբակալում է Ուժեղ Հայաստանի համակիրների կամ ֆուկցիոներների շրջանում: Բայց, այս ձերբակալությունը իրապես նշանային է, որովհետև խոսքը նշանային մարդու մասին է:
Եվ այստեղ ուզում եմ ուշադրության արժանացնել մի հանգամանք, որի մասին, ի դեպ, ես խոսում եմ պարբերաբար: Հայաստան եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը որպես կանոն ուղեկցվում են ընդդիմության նկատմամբ «նշանային» կոտ քայլերով, ձերբակալություններով, կալանավորումներով:
Եվ այդ իմաստով ուշադրություն դարձրեք, որ Մալոյանի ձերբակալությունը տեղի է ունենում այն օրը, երբ Բաքվից Երևան է ժամանում Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը՝ Եվրահանձնաժողովի նախագահը»: