1179 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-02 15:16
Հայաստանով մեկ Օրենքի դաշտում

Էդիկ Մալոյանի ձերբակալության քաղաքական հետքը․ Նարեկ Կարապետյանը արձագանքել է

Էդիկ Մալոյանի ձերբակալության քաղաքական հետքը․ Նարեկ Կարապետյանը արձագանքել է

«Իշխանություն» լրատվականը գրել էր, որ ձերբակալվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Էդիկ Մալոյանը։ Պաշտոնական մարմինները չեն հայտնել, թե ինչ քրեական վարույթի շրջանակում է իրականացվել ձերբակալությունը, իսկ մեր տեղեկություններով՝ Մալոյանը վերջին ընտրական գործընթացների ընթացքում աջակցել էր Սամվել Կարապետյանին, սակայն այդ հանգամանքի և ձերբակալության միջև հնարավոր կապը դեռևս հայտնի չէ:

Այժմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը հրապարակմամբ հայտնել է, որ Էդիկ Մալոյանը ձերբակալվել է՝ «Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար»՝ փաստացի քաղաքական ենթատեքստ հաղորդելով տեղի ունեցածին։

Այսպիսով, Կարապետյանի հրապարակումը, ըստ էության, համընկնում է ավելի վաղ մեր հրապարակած տեղեկությունների հետ, որոնց համաձայն՝ Մալոյանի նկատմամբ իրականացված գործողությունները կարող էին առնչություն ունենալ նրա քաղաքական դիրքորոշման և «Ուժեղ Հայաստան»-ի հետ ունեցած կապերի հետ։ Միևնույն ժամանակ, իրավապահ մարմինները մինչ այժմ չեն հրապարակել ձերբակալության պաշտոնական հիմքերը կամ առաջադրված մեղադրանքները։

Լիա Սարգսյան