399 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-06 09:03
Քաղաքական խաղադաշտ

Ալիև-Կավելաշվիլի հանդիպման ժամանալ անդրադարձ է կատարվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դերին

Ալիև-Կավելաշվիլի հանդիպման ժամանալ անդրադարձ է կատարվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դերին

Ապրիլի 6-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Հանդիպմանը շեշտվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դերը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից»,- գրված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի և Վրաստանի նախագահները նաև գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությունից, մտքեր են փոխանակել հարաբերությունների հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: