951 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-27 10:51
Քաղաքական խաղադաշտ

«Մարդու փորն ինչքան պիտի ցավի, որ դիտողություն չանի»․ Էդգար Ղազարյան

«Մարդու փորն ինչքան պիտի ցավի, որ դիտողություն չանի»․ Էդգար Ղազարյան

«Վարչապետը եկել է, որ դեռ պարզ չի ինքը 2-րդ անգամ այստեղ գալու հնարավորություն կունենա թե չէ, որովհետև դեռ այդ պահին կառավարության ծրագիրը հավանության չէր արժանացել, ինքն արդեն որոշում ա հաջորդ գալուց ով պիտի դահլիճում լինի, ով պիտի միջանցքում լինի»,- ԱԺ նիստին իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ «Այստեղից հրահանգներ է տալիս, ասում ա՝ «ասել եմ կզցնելու եմ՝ ուրեմն կզցնելու եմ»։ Ես զարմանում եմ, մարդու փորն ինչքան պիտի ցավա, որ էդ ժամանակ դիտողություն չանի և չասի՝ չի կարելի հյուր ԱԺ-ում՝ ԱԺ ամբիոնից նման խոսույթ առհասարակ հնչեցնել, պատգամավորի նկատմամբ պետք ա հարգալից խոսել, այլ ոչ թե պետք ա պատգամավորին, նրա ընտանիքի անդամներին ձերբակալության ապօրինի ցուցումներ տալ»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ի նիստին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը դիտողություն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ ասելով․ «Հերիք եղավ, բոլ եղավ, չեմ կարողանում գոռամ, փորս ցավում ա»։