1749 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-13 16:49
Քաղաքական խաղադաշտ

«Ընդամենը 1 օր ձեզնից հարգանք եմ խնդրում իմ նկատմամբ». Էդգար Ղազարյան

«Ընդամենը 1 օր ձեզնից հարգանք եմ խնդրում իմ նկատմամբ». Էդգար Ղազարյան

ԱԺ-ում տեղի ունեցած լարված միջադեպից հետո լրագրողները փորձել են հարցեր ուղղել Էդգար Ղազարյանին, սակայն վերջինս խնդրել է այս պահին իրեն չհարցաքննել՝ նշելով, որ հանդիպման է շտապում։

Լրագրողները, մասնավորապես, հարցրել են՝ արդյոք նա հեռանում է խորհրդարանից՝ ճամպրուկը վերցրած լինելու պատճառով, և արդյոք քննարկվում է նրա մանդատը վայր դնելու հարցը։

Ղազարյանը, սակայն, խնդրել է իրեն ժամանակավորապես հանգիստ թողնել։

«Չի եղել դեպք, որ ես ձեզ արհամարհական վերաբերմունք ցույց տամ և չկանգնեմ, ձեր հարցերին չպատասխանեմ,- ասել է նա։

Լրագրողները կրկին փորձել են պարզել՝ արդյոք նա հեռանում է և արդյոք մանդատը վայր դնելու հարց կա։

«Հիմա ես հանդիպում ունեմ։ Խնդրում եմ՝ այսօր ինձ ոչ մի հարց չտաք։ Դուք մի անգամ կհարգե՞ք իմ կարծիքը, երբ ես մնացած բոլոր դեպքերում հարգել եմ ձեզ»,- ասել է Ղազարյանը։

Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ արդյոք հնարավոր է, որ նա առաջիկայում վերադառնա և շարունակվի նրա գործունեությունը խորհրդարանում։

Ի պատասխան՝ Ղազարյանն ընդգծել է, որ լրագրողների նկատմամբ մշտապես հարգալից վերաբերմունք է ցուցաբերել և նույն վերաբերմունքն է ակնկալում նաև իր նկատմամբ։

«Ես ընդամենը 6 տարի է՝ հանրային գործունեությամբ եմ զբաղվում։ Բոլոր լրատվամիջոցների նկատմամբ սովորել եմ ընդգծված հարգանք ցուցաբերել։ Ընդամենը 1 օր ձեզնից հարգանք եմ խնդրում իմ նկատմամբ։ Շնորհակալություն»,- ասել է Էդգար Ղազարյանը։

Մարգարիտա Հարությունյան