Այսօր Հայաստանի լինել-չլինելու հարցն է որոշվում։ Եթե Հայաստանը չեղավ, Արցախի մասին խոսելն ավելորդ է դառնում։ Այս մասին, այսօր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին զուգահեռ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ, «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
«Ես որևէ ակնկալիք չունեմ այս գագաթնաժողովից, քանի որ Փաշինյանը հերթական անգամ եվրոպացիներին փորձում է ցույց տալ, որ մենք Եվրոպական արժեքներն են ընդունում, Եվրոպա ենք գնում, բայց իրականում դեպի Ադրբեջան ենք գնում, կամ Ադրբեջանն է գալիս»,- ասաց ակցիայի մասնակիցը։