411 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-25 17:17
Աշխարհով մեկ

Կօրինականացնի՞ Հայաստանը նույնասեռականների ամուսնությունը․ մեծ ճամփորդություն՝ Եվրոպա

Կօրինականացնի՞ Հայաստանը նույնասեռականների ամուսնությունը․ մեծ ճամփորդություն՝ Եվրոպա

Հայաստանը\nակտիվ քայլեր է անում Եվրոմիության անդամ պետություն դառնալու ուղղությամբ, ինչը\nենթադրում է խորքային քաղաքական, տնտեսական և իրավական համակարգերի\nհամապատասխանեցում եվրոպական ստանդարտներին։

\n

Իսկ դրա համար մեր օրենքները պետք է մոտեցվեն եվրոպական\nչափանիշներին՝ հատկապես մարդու իրավունքների, տարբեր ոլորտների կարգավորման,\nինչպես նաև նույնասեռ զույգերի իրավունքների ճանաչման հարցերում։

\n

Միջազգային պրակտիկայից հայտնի է, որ ԵՄ անդամ երկրների\nմեծամասնությունը ընդունում է նույնասեռ զույգերի իրավունքը՝ ամուսնության կամ\nքաղաքացիական միության միջոցով, և մյուս անդամ պետությունները պարտավոր են ճանաչել\nայդ իրավունքը՝ անկախ սեփական ազգային օրենսդրությունից։ Սա ստեղծում է էական\nճնշում այն երկրների վրա, որոնք ձգտում են անդամակցել ԵՄ-ին, որպեսզի նրանք\nնույնպես հարգեն նույնասեռ զույգերի իրավունքը։

\n

Հայաստանի իրականությունը, սակայն, որոշ առումներով համահունչ չէ\nեվրոպական երկրների իրականությանը։ Մեր երկրում հասարակական կարծիքը զգալիորեն\nպահպանողական է, իսկ կրոնական ու մշակութային ազդեցությունները մեծ դեր են խաղում\nօրենսդրության ձևավորման մեջ։ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին կարող է առաջ բերել\nօրենսդրական փոփոխություններ՝ աստիճանաբար ապահովելով նույնասեռականների\nիրավունքների ճանաչում՝ սկզբում քաղաքացիական միության մակարդակով, իսկ հետո,\nհնարավոր է, նաև ամուսնության իրավունքներով։

\n

Այս գործընթացը, ամենայն\nհավանականությամբ, չի լինի անմիջական կամ արագ։ Այն կպահանջի հասարակության հետ\nտարվող ինտենսիվ կրթական և քարոզչական աշխատանք։

\n

Արդյունքը կարող է լինել այն, որ\nվաղ թե ուշ Հայաստանի օրենսդրությունը կհարմարեցվի ԵՄ-ի իրավական պահանջներին, և\nնույնասեռ զույգերը կստանան օրինական ամուսնության կամ քաղաքացիական միության\nիրավունք։ Սակայն սա կախված է ինչպես արտաքին քաղաքական նպատակներից, այնպես էլ\nներքին հասարակական տրամադրություններից։

\n

Որո՞նք կարող են լինել ԵՄ մտնելու\nնախապայմանները։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Իշխանություն» լրատվականի հետ\nզրույցում նկատում է․ «Նախապայմաններ, անշուշտ, կան Եվրոպայի կողմից։ Օրինակ՝\nհավասար պայմաններ ստեղծել հասարակության բոլոր խմբերի համար, այդ թվում՝ կրոնական\nկազմակերպությունների, սեռական փոքրամասնությունների և այլ խմբերի համար։ Օրենսդրության հարմարեցումը\nևս կարող է լինել պայման»։

\n

Կարապետյանցի\nխոսքով՝ «արևմտյան արժեքներ» ասելով մենք պետք է հասկանանք՝ ազատություն,\nմարդու իրավունքներ, հավասարություն, արդարադատության իրականացում և այլն։ «Այս համատեքստում շատ մտահոգիչ է այսօրվա Եվրոպան՝ իր երկակի\nստանդարտներով, արցախցիների խնդիրները չտեսնելով, ակնհայտ հակասահմանադրական\nգործողություններ անող Նիկոլ Փաշինյանին սատարելով։ Սա մտահոգվելու տեղիք է տալիս՝\nԵվրոպան գործարք է ուզում կնքել հայ ժողովրդի հետ, թե՞ ժամանակավոր\nիշխանությունների։Ես միշտ ասել եմ, որ ցանկացած իշխանություն հեռանում է, հետևաբար\nպետք է ժողովրդի հետ գործարք կնքել, ոչ թե օրվա իշխանության»,-շեշտեց նա։

\n

 Աբյուրը՝ Իշխանություն լրատվական