414 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-26 17:10
Աշխարհով մեկ

ԵՄ անդամ դառնալով՝ Հայաստանը ճանաչելո՞ւ է միասեռականների ամուսնությունը

ԵՄ անդամ դառնալով՝ Հայաստանը ճանաչելո՞ւ է միասեռականների ամուսնությունը

Հայաստանը ակտիվ քայլեր է անում Եվրոմիության\nանդամ պետություն դառնալու ուղղությամբ, ինչը ենթադրում է խորքային քաղաքական,\nտնտեսական և իրավական համակարգերի համապատասխանեցում եվրոպական ստանդարտներին։\nԻսկ դրա համար մեր օրենքները պետք է մոտեցվեն եվրոպական չափանիշներին՝ հատկապես\nմարդու իրավունքների, տարբեր ոլորտների կարգավորման, ինչպես նաև նույնասեռ\nզույգերի իրավունքների ճանաչման հարցերում։ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցի\nՀայաստանը ընդունելո՞ւ է նույնասեռականների ամուսնությունը՝ դառնալով ԵՄ անդամ\nպետություն։

\n

Նիկոլ Փաշինյանի պնդեց, թե միասեռական\nամուսնությունների ճանաչումը կախված է Եվրամիության անդամ պետությունների ազգային\nառանձնահատկություններից, ինչը չի համապատասխանում իրականությանը։

\n

2025 թվականի նոյեմբերի 25-ին Լյուքսեմբուրգում\nգործող Եվրոպական միության դատարանը վճիռ է\nկայացրել, ըստ որի՝ ԵՄ անդամ պետությունները պարտավոր են մասնակի ճանաչել այլ\nանդամ երկրում օրինականորեն կնքված միասեռ ամուսնությունները։

\n

Դատական հայցը ներկայացրել\nեն Լեհաստանից երկու տղամարդիկ, որոնք ամուսնացել են Բեռլինում 2018 թվականին: Լեհաստանի\nքաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակը հրաժարվել է ճանաչել այն: Սակայն\nԵվրոպական դատարանը որոշել է, որ նման ամուսնության գրանցումից հրաժարվելը խախտում\nէ ԵՄ օրենսդրությունը, տեղաշարժի և բնակության ազատության իրավունքը, ինչպես նաև անձնական\nև ընտանեկան կյանքի իրավունքը: Դատարանը նշել է, որ ԵՄ մեկ երկրում օրինականորեն ձեռք\nբերված ամուսնական կարգավիճակը պետք է ճանաչվի ԵՄ բոլոր երկրներում։
\n
\nԱյսինքն՝ Նիկոլ Փաշինյանը կամ նորից ստում է, կամ\nտեղյակ չէ ԵՄ օրենքներից և հետևաբար՝ չգիտի, թե ուր է տանում Հայաստանը։ Եվրոպական\nդատարանի որոշումը նշանակում է, որ, Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալուց հետո պարտավոր է\nլինելու ճանաչել նույնասեռ անձանց ամուսնությունները։ Սա նշանակում է, որ երկու հայ\nմիասեռական կարող են գնալ օրինակ Գերմանիա, օրինական ամուսնանալ և վերադառնալ Հայաստան,\nիսկ Հայաստանը պարտավոր է լինելու ճանաչել նրանց ամուսնությունը։