486 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-17 15:02
Քաղաքական խաղադաշտ

2,5 մլրդ դրամի պետական պայմանագրեր է կնքել ՔՊ անդամ Եղիազար Վարդանյանի կնոջ ընկերությունը

2,5 մլրդ դրամի պետական պայմանագրեր է կնքել ՔՊ անդամ Եղիազար Վարդանյանի կնոջ ընկերությունը

2024 թվականի մարտին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Եղիազար Վարդանյանը։ Մինչ այդ՝ 2020 թվականի մարտից մինչև 2024 թվականի մարտը, նա ղեկավարել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։

\n\n

Վարդանյանի պաշտոնավարման ֆոնին ուշադրություն է գրավում նրա ընտանիքի անդամների գործունեությունը։ Նրա կինը՝ Նարինե Հակոբյանը, 2020 թվականի մայիսից մինչև 2024 թվականի հուլիսը եղել է «Մոդուլ» ՍՊԸ-ի տնօրենը և ընկերության 100% շահառուն։ Ընկերությունը զբաղվում է շինարարական ծրագրերի հետազոտությամբ, մշակմամբ և փորձագիտական վերանայմամբ։

\n\n

Հակոբյանի ղեկավարության ընթացքում «Մոդուլ» ՍՊԸ-ն կնքել է 51 պետական պայմանագիր՝ ընդհանուր 2,465,464,756 դրամ արժողությամբ։ Մինչ այդ՝ 2015 թվականից սկսած, ընկերությունն ունեցել էր ընդամենը մեկ պետական պայմանագիր։

\n\n

2024 թվականի ամռանը Հակոբյանը հրաժարական է տվել տնօրենի պաշտոնից։ Դրանից հետո ընկերության ղեկավար է նշանակվել Փայլակ Կարապետյանը։ Նա Վարդանյանի գործընկերն է համալսարանից և շարունակում է աշխատել որպես Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ֆինանսական վարչության ղեկավար։ Այսպիսով, Կարապետյանը միաժամանակ աշխատում է պետական բուհում և «Մոդուլ» ՍՊԸ-ում։