384 դիտում, 11 ամիս առաջ - 2025-11-25 15:59
Քաղաքական խաղադաշտ

Օդն այնքան է աղտոտված, որ տպավորություն է, թե քաղաքում մառախուղ է. Գառնիկ Դանիելյան

Օդն այնքան է աղտոտված, որ տպավորություն է, թե քաղաքում մառախուղ է. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Վերջին տարիներին հատկապես մայրաքաղաքի բնակիչները անհանգստացած են օդի աղտոտվածության բարձր մակարդակով: Երեկ ու այսօր էլ Ավան և Նորք վարչական շրջանների բնակիչներից շարունակաբար ստանում եմ ահազանգեր առ այն, որ նույն խնդրով պայմանավորված՝ վախենում են անգամ դուրս թողնել իրենց երեխաներին: 


Օդն այնքան է աղտոտված, որ տպավորություն է, թե քաղաքում մշտապես մառախուղ է: 
Մինչև ե՞րբ են քաղաքային իշխանությունները աչք փակելու ստեղծված իրավիճակի շուրջ:


Բազմաթիվ ուսումնասիրություններ փաստում են, որ օդի մեջ փոշու մանր մասնիկների քանակությունը գերազանցում է թույլատրելի շեմը: 
Ըստ որոշ տվյալների, օդի աղտոտվածության թույլատրելի նորման վերջին տարիներին գերազանցվել է 5-7 անգամ: 
Սա պետք է ընդունել որպես ահազանգ:

Օդի աղտոտվածության բարձր մակարդակը խիստ վտանգավոր կարող է անդրադառնալ հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, տարեցների, հղիների առողջության վրա: 
Այս ամենի ֆոնին, մայրաքաղաքում շարունակվում են մասսայական ծառահատումները: 


Պատկան մարմինները միլիոնավոր դոլարներ են ծախսում համերգների, փառատոնների վրա, մինչդեռ, լավ կլիներ զվարճացնելուց զատ նույն «սրտացավությունը» ցուցաբերեին, նախևառաջ, հանրության առողջության պահպանման հարցերում:
Մանավանդ, երբ ունենք քաղցկեղի տարածման ահագնացող ցուցանիշներ»: