Օգոստոսի 22-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում այրվում է բնակելի տնակ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցում գտնվող վագոն-տնակում․ ներսում քաղաքացի կա։
Փրկարարները վագոն-տնակից դուրս են բերել քաղաքացուն և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինիս աշխատակիցներն արձանագրել են քաղաքացու մահը։