1104 դիտում, 18 ժամ առաջ - 2026-09-25 16:00
Օրենքի դաշտում

Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներ

Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներ

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի, այդ թվում՝ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետի ու ևս մեկ պաշտոնատար անձի նկատմամբ»,- նշել են կոմիտեից: