432 դիտում, 3 օր առաջ - 2026-11-06 10:56
Օրենքի դաշտում

«Արմավիր» ՔԿՀ-ի օդային տարածքում հայտնաբերվել է հեռախոսներ տեղափոխող անօդաչու թռչող սարք

«Արմավիր» ՔԿՀ-ի օդային տարածքում հայտնաբերվել է հեռախոսներ տեղափոխող անօդաչու թռչող սարք

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հայտնում են, որ պահպանության ապահովման և ուղեկցումների բաժնի ծառայողները, անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ ծառայություն իրականացնելիս, հիմնարկի օդային տարածքում նկատել են անօդաչու թռչող սարք։ Սարքը նկատվել է նաև հիմնարկի տեսահսկման համակարգի միջոցով։

Հայտնաբերված անօդաչու թռչող սարքին ամրացված է եղել փաթեթ, որում առկա են եղել 3 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։