1881 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-10 15:34
Հայաստանով մեկ

Նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել Երևանում

Նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել Երևանում

ՆԳՆ-ից հայտնում են, որ Աճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի 18/3 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց։

Տեսանկարահանող սարքը գործարկվելու է հունիսի 15-ից։

«ՆԳ նախարարությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,-գրված է հայտարարության մեջ: