1782 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-09 15:49
Հայաստանով մեկ

Հայտնի է, թե երբ «Արարատցեմենտը» կվերսկսի աշխատանքը

Հայտնի է, թե երբ «Արարատցեմենտը» կվերսկսի աշխատանքը

«Արարատցեմենտի» գործարանը վաղվանից ամբողջական կսկսի աշխատել, այս մասին գործարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը:

«Մենք տեխնիկական հարցեր էինք քննարկում, ոնց կարող ենք անել, որ գործարանը չկանգնի և աշխատի: Իրավական գործընթացների պատասխանն իրավապահ կառույցները կտան: Մեծ հավականությամբ գործարանը մեծ վնասներ չի կրել չաշխատելու հետևանքով, մենք ժամանակին հասել ենք»,- նշեց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ «Արարատ ցեմենտ»-ի աշխատակիցներն առավոտյան հավաքվել են գործարանի մոտ, բողոքի ակցիա արել: Արդեն 4-րդ օրը հարկադիր պարապուրդում գտնվող  «Արարատցեմենտի» աշխատակիցները հայտարարել են, որ ուզում են հասկանալ՝ ինչ է գորածարանաի շուրջ կատարվում ու ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը:

Օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական վարույթի շրջանակներում, իրավապահները կապարակնքել են գործարանը և այն չի աշխատում: