1872 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-13 18:22
Քաղաքական խաղադաշտ Գործարար աշխարհ

Ռուսաստանը նշել է՝ որ պարագայում կվերսկսի Հայաստանից գյուղմթերքի ներմուծումը

Ռուսաստանը նշել է՝ որ պարագայում կվերսկսի Հայաստանից գյուղմթերքի ներմուծումը

Ռուսաստանը նշել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վերսկսման պայմանները։

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ մատակարարումները կարող են վերսկսվել, եթե ապահովվի արտադրանքի անվտանգությունը, վերահսկվեն թունաքիմիկատները, հայ արտադրողները օգտագործեն իրենց սեփական հումքը և ապահովվի մատակարարումների լիարժեք հետագծելիությունը։

Ռուսաստանը մայիսին սահմանափակումներ է մտցրել հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վրա՝ դրանց որակի և անվտանգության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։